Nerses the Gracious, Song of the Coming of the Sun - Ներսես Շնորհալի, Երգ արեւագալի

I., II. III., IV. - 5:08 V. - 11:37 VI. - 14:38 VII., VIII. - 16:50 set by: Gor Hovhannisyan Harutyun Khachatryan, tenor Mikhayel Tovmasyan, tenor Gagik Martirosyan, bass Yerevan, 2024 փոխադրությունը՝ Գոռ Հովհաննիսյան Հարություն Խաչատրյան, տենոր Միքայել Թովմասյան, տենոր Գագիկ Մարտիրոսյան, բաս Երևան, 2024 I. Արևելից մինչ ի մուտս, ի հիւսիսոյ եւ ի հարաւոյ, ամենայն ազգք եւ ազինք, օրհնեցեք զարարիչն արարածոց, որ ծագեաց զլոյս այսօր ի աշխարհս: Եկեղեցիք արդարոց, փառաբանիչք ամենասուրբ Երրորդութեանն, յառաւոտս լուսոյ՝ զառաւոտ խաղաղութեան Քրիստոս գովեցէք ընդ Հօր եւ Հոգւոյն, որ ծագեաց զլոյս գիտութեան իւրոյ ի մեզ: II. Յարեւելից յարեւմուտս մանկունք Սիոնի, օրհնեցէք միշտ անդադար զծագողն լուսոյ: Եկեղեցիք արդարոց եւ փառաբանիչք, բարեբանեցէք որ ետ զիմաստս լուսոյ: III. Ճգնավորք Աստուծոյ եւ ժառանգորդք երկնից արքայութեանն. որք փոխանակեալ զանցավորս առիք զանանցն բարութիւնսն, բարեխօսեցէք առ Տէր վասն մանկանցն եկեղեցւոյ: Մարտիրոսք ցանկալիք եւ օթեւանք Հոգւոյն ճշմարտութեանն, որք յաղթեցիք հոգւով կարեաց եւ ցանկութեան...: Կամաւոր պատարագք, մանկունք տիօք եւ կատարեալք իմաստութեամբ, որք փոխանակ կաթին արբիք զգինին զմայլեցուցիչ... IV. Ճգնաւորք ճշմարիտք, վըկայք Քրիստոսի, բարեխօսեցէք առ Տէր վասն անձանց մերոց: Կամաւոր սուրբ պատարագք, հասակաւ մանկունք, հայցեցէք լինիլ եւ մեզ՝ ձեզ պսակակից: V. Լոյս, ի լուսոյ ծագումն արեգակն արդար, անճառ ծնունդ Հօր Որդի, յառաջ քան զարեւ անուն քո գովեալ ընդ Հօր. ի ծագել լուսոյ առաւոտուս ծագեա ի հոգիս մեր ըզլոյս իմանալի: Լոյս, ի Հօրէ բղխումն աղբիւր բարութեան, Հոգիդ Սուրբ Աստուծոյ, մանկունք եկեղեցւոյ ընդ հրեշտակս զքեզ բարեբանեն...: VI.Անեղանելիդ Աստուած, Հայր ամենակալ, ընկալ զաղաչանս մեր՝ քոց պաշտոնեից: Երեք անձինք եւ մի բնութիւն, մի Աստուածութիւն, զքեզ խոստովանիմք յաւետ, Սուրբ Երրորդութիւն: VII. Ճանապարհ եւ ճշմարտութիւն եւ կեանք Քրիստոս, առաջնորդ հոգւոց մերոց յերկրէ ելանել ի յերկինս: Դուռն կենաց մտից, Յիսուս, մոյծ եւ զմեզ առ Հայր քո եւ Հոգի երգել միշտ զփառս: VIII. Ճանապարհ բարի Քրիստոս եւ ճշմարտութիւն, առաջնորդեա հոգւոց մերոց յերկրէ ի յերկինս: Դուռն կենաց մտից, Յիսուս, Աստուած ճշմարիտ, մոյծ եւ զմեզ առ Հայր քո, Հոգւովդ Սրբով:

:blush: :scream: :smirk: :smiley: :stuck_out_tongue_closed_eyes: :stuck_out_tongue_winking_eye: :rage: :disappointed: :sob: :kissing_heart: :wink: :pensive: :confounded: :flushed: :relaxed: :mask: :heart: :broken_heart: :expressionless: :sweat: :weary: :triumph: :cry: :sleepy:

#title

#text

#title

#text


Please wait. Verifying...